Ցուցահանդես «Հոլանդիայի կենաց խորհրդանիշերը»
Հայ-հոլանդական բարեկամության մշակութային ծրագրերի շրջանակներում
Հոկտեմբերի 5-ին՝ 16:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում կբացվի հոլանդացի գեղանկարիչներ Սյուք Ուիյքի և Քորս Վան Բլադերենի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Հոլանդիայի կենաց խորհրդանիշերը» խորագրով:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 16-ը:
Սյուք Ուիյքը և Քորս Վան Բլադերենը համատեղ գործունեություն են ծավալում 2010 թվականից: Նրանք ձգտում են ցուցադրել հոլանդացի ու այլազգի նկարիչների աշխատանքները և ամեն տարի կազմակերպել միջազգային ցուցահանդեսներ ու նկարիչների փոխանակման ծրագրեր: Նրանք համոզված են, որ արվեստը հաղորդակցության մի ձև է՝ ստեղծագործողի և դիտողների միջև: Արվեստի գործը կարող է և պետք է օգտագործվի որպես միջազգային լեզու, որը հասկանալի է յուրաքանչյուրին, ով հետաքրքրված է այլոց զգացմունքներով ու տեսակետներով:
Նրանք ունեն համատեղ երկու գիրք՝ գրված Քորս Վան Բլադերենի և նկարազարդված Սյուք Ուիյքի կողմից:
