Սաղմոսերգու. համերգ/Saghmosergu. concert
Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը ներկայացնում է «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի հոգևոր երաժշտության համերգը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյան)։ Կհնչեն Կոմիտաս վարդապետի վերծանած և մշակած շարականներ, հատվածներ կոմիտասյան Սրբազան Պատարագից, ինչպես նաև Վահե Բեգոյանի, Պյոտոր Չեսնոկովի, Ալեկսեյ Լվովի և Ջոն Թավեների ստեղծագործությունները։
Մենակատարներ՝ Արեն Ավետյան, Սարգիս Մինասյան, Արմեն Գրիգորյան։
Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1), հոկտեմբերի 22-ին ժամը 19:00-ին: Տոմսի արժեքը 1000 ՀՀ դրամ: