Ֆոլկլյոր պարի միջազգային փառատոն - Գալա համերգ
Կրթամշակութային կենտրոնը հրավիրում է ֆոլկլյոր պարի միջազգային փառատոնի գալա համերգին, որը տեղի կունենա Հոկտեմբերի 25-ին . ժ 19:00 Արամ Խաչատրյան մեր համերգասրահում /ֆիլհարմոնիա/։ Համերգին կարող եք վայելել Աֆրիկայից, Սլովակիայից, Սերբիայից, Վրաստանից, Ռումինիայից, Մակեդոնիայից հրավիրված արտիստների, ինչպես նաև "Սասնա Ծռեր" Պարային համույթի գունեղ ելույթները։
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ:
"Արվետսը հանուն խաղաղության" ծրագրի շրջանակներում ՝ 2018 թ-ի հոկտեմբերի 19 - 27-ը կկայանա "Պարում ենք Նոյի երկրում " Ազգային Ֆոլկլյոր պարի միջազգային փառատոն:
Խաղաղասիրական ուղղվածությամբ այս նախաձեռնության գերնպատակն է ՝ արվեստի, մշակույթի և հատկապես, պարարվեստի միջոցով միջմշակութային երկխոսություններ ամրապնդել և նոր կապեր զարգացնել ՝ Հայաստանի և այլ երկրների միջև, կարևորել և արժևորել մշակութային դիվանագիտության դերը՝ համընդհանուր խաղաղապահության գործում։
Որպես առաջինը իր տեսակի մեջ՝ փառատոնը մրցութային չէ և այս տարի փառատոնին հրավիրված են մենապարողներ՝ Սլովակիայից, Սերբիայից, Ռումինիայից, Հունաստանից, Վրաստանից և Աֆրիկայից։
Հայաստանը կներկայացնի "Սասնա Ծռեր" ազգագրական պարային համույթը։
Փառատոնը անց է կացվելու Երևանում և ՀՀ 5 մարզերում, որտեղ հանդիպումներ և համատեղ վարպետաց դասեր կկազմակերպվեն արտերկրից ժամանած արտիստների և ՀՀ մարզերի պարողների, մշակութային խմբերի և արվեստասեր բնակչության մասնակցությամբ։
Համերգից առաջ, 18:00 18:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի կարճ հանդիպոմ/ճեպազրույց/բրիֆինգ/ փառատոնի մասնակիցների և լրատվամիջոցների մասնակցությամբ։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ