«Իմ Կարմրավանքը» ֆիլմի ցուցադրություն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Իմ Կարմրավանքը» ֆիլմի ցուցադրությունը:
Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա (Կարմրավանք) գյուղում նկարահանված երաժշտական ֆիլմն Արևմտյան Հայաստանից գաղթած և այսօրվա Վրաստանում նոր գյուղ հիմնած համայնքի պատմության ու երգեցիկ մշակույթի մասին է, որը ներկայացնում է «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը:
Ֆիլմի նկարահանման պատմության մասին հետաքրքիր մանրամասներ կներկայացնի «Նուբար» երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանը:
«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը գործում է 2006 թվականից:
Խումբը մենահամերգներով հանդես է եկել տարբեր համերգային և հեռուստատեսային նախագծերում՝ այդ թվում միջազգային, մասնակցել է հայաստանյան և միջազգային փառատոների. առաջին հայաստանյան խումբն է, որ ամբողջական համերգային ծրագրով ներկայացրել է համշենյան մշակույթը, նկարահանել է «Իմ Կարմրավանքը» երաժշտական ֆիլմը:
Մուտքն ազատ է: