«Այդ երեխան»
Համազգային թատրոնը իր նոր՝ թատերայնացված ընթերցանություն, ձևաչափի
սահմաններում այս անգամ անդրադառնում է ֆրանսիացի ժամանակակից
դրամատուրգ Ժոել Փոմրայի «Այդ երեխան» պիեսին։
Ժոել Փոմրայի «Այդ երեխան» պիեսը ծնվել է Նորմանդիայի արվարձաններում հանդիպած մի
քանի աղքատ կանանց հետ զրույցների ընթացքում։ Զրույցների թեման
ժամանակակից ընտանիքն ու ծնող լինելու գաղափարներն էին։ Ավելի ուշ Փոմրան
վերափոխեց այդ զրույցները՝ դարձնելով պիես, որը բաղկացած է ժամանակակից
ընտանեկան կոնֆլիկտներից։
Ի՞նչ է թատերայնացված ընթերցանությունը։ Այն պատրաստվում է ռեժիսորի և
պրոֆեսիոնալ դերասանների կողմից։ Դա մի ինքնատիպ ներկայացում է։ Չկան
դեկորացիաներ ու զգեստներ, բայց կա ձեր երևակայությունը։ Չկա միզանսցեն, բայց
կան դերասաններ, որոնք ստեղծում են կերպարի բնավորությունը։ Կա խոսք, որը
կենդանանում է դերասանների արտաբերմամբ, կա բեմադրական միտք, որը
ռեժիսորը ձգտում է տեղ հասցնել։Եվ կաք դուք՝ յուրահատուկ հանդիսատես, որը
կարող է արտահայտել իր կարծիքը քննարկման ժամանակ, որ տեղի կունենա
ընթերցանությունից անմիջապես հետո։
Տոմսի արժեքը՝ 1000դր.: