Չեմ բողոքում
Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում մեզ հետ են եղել, և բոլոր նրանց, ովքեր դեռ մեզ չգիտեն` միասին դիտելու <Չեմ բողոքում> ինտերակտիվ մոնոներկայացումը, որի ընթացքում դերասանուհին կշբվի հանդիսատեսի հետ, դարձնելով նրանց ներկայացման մասնիկ:
Ներկայացումն արդեն 6 տարուց ավել է ինչ գոյություն ունի և ապրում է իր ինքնուրույն կյանքով, կայանում է Երևանյան տարբեր բեմական հարթակներում, ունի բազմաթիվ մրցանակներ:
Հերոսուհին ապրում է ամուսնու, երեխաների և տեգոր հետ: Նա չի բողոքում իր կյանքից, քանի որ ամուսինը նրան «ձեռքերի վրա» է պահում: Հանդիսատեսը ինքնուրույն կհասկանա, թե ի վերջո «չեմ բողոքում» արտահայտության տակ ինչ կա թաքնված
Սպասում ենք այլընտրանքային թատրոնի բոլոր թատերասերներին (18+):
Ինտերակտիվ ներկայացում ըստ Դարիո Ֆոյի և Ֆրանկո Պարենթի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» պիեսի:
Տոմսերի արժեքը` 2000դր եւ 2500դր
