Մուլտհերոսների օր քաղաքում
«Բարև, մայրի´կը» և «Խաղաղության Քաղաք» բարեգործական ՀԿ հրավիրում է Ձեզ մասնակցելու մեր քաղաքի ամենաուրախ և ամենագունեղ միջոցառմանը , որը ոչ մի երեխա վստահ ենք բաց չի թողնի: Ողջ օրը նախատեսված են ուրախ ծրագրեր երեխաների համար: Բալիկները միջոցառմանը կներկայանան մուտֆիլմի իրենց սիրած հերոսների կերպարում, կլինի ուրախ միջոցառում, և հրաշալի ժանամց բոլորի համար: Միջոցառմանը ներկա կլինեն ամենաուրախ և սիրված մուտհերոսները: Միջոցառմանը կլինի նաև ցուցահանդես–վաճառք, որտեղ ներկայացված են լինելու հետաքրքիր և համեղ առաջարկներ մեր փոքրիկ և մեծ քաղաքացիների համար:
Միջոցառումը բաց է բոլորի համար: Միջոցառումը բարեգործական բնույթ է կրում և տաղավարների վարձակալությունից ստացված հասույթը կծառայի «Խաղաղության Քաղաք» բարեգործական ՀԿ ծրագրերի համար: «Խաղաղության քաղաքը» ունի համանուն հաղորդաշար, որի նպատակն է իրականացնել լուրջ առողջական խնդիրներ ունեցող երեխաների երազանքները:
Սիրով սպասում ենք օգոստոսի 10-ին ժամը 11.00-22.00 Օպերայի բակում
