Urban Street Food'19 open air event
Սեպտեմբերի 18-22 Երևանում կանցկացվի «Yerevan Food Fest`19» գաստրո փառատոնը: Փառատոնի վերջին օրը ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում բաց երկնքի տակ կանցկացվի իր տեսակում առաջին Urban Street Food բացօթյա միջոցառումը: Ուտելիքը պատրաստելու են Երևանի ռեստորաններն ու սրճարանները` մրցակցելով միմյանց հետ: Հաղթողին սպասվում է հսկայական մրցանակ:
Առանձին հարթակի վրա կգործեն BAR և մասնագիտացված խոհանոց, որտեղ տեղացի և հրավիրված խոհարարներն ու բարմենները կներկայացնեն ուտեստների ու խմիչքների տարբեր տեսականի:
Իսկ հյուրերի ժամանցը կապահովեն տարբեր երաժշտական խմբերը:
Կազմակերպիչները սպասում են հյուրերի և խոսնակների Վրաստանից, Դանիայից, Լիբանանից, Սինգապուրից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից: