Windshield x The Black Marrows- Մի տանիքի վրա
Արի՛ միասին ավարտենք ամենահետաքրքիր ամառներից մեկը։ Օգոստոսի 24-ին սպասելու ենք քեզ քաղաքի ամենասիրուն տեսարանով կտուրներից մեկում`ամառվա ամենաթեժ օրերից մեկը միասին անցկացնելու համար։ Երեկոյան հաստատ զով եղանակ է լինելու, աստղազարդ երկինք, Windshield ու The Black Marrows բենդերն են ժամանելու Վրաստանից, իսկ Հայաստանից Ջազ երգչուհի` Զինաիդա Բեջանյանը։ Ի՞նչ է պետք այս երեկոն էլ ավելի հիշարժան դարձնելու համար․․․ Իհարկե քո ներկայությունը։
Տոմսերի արժեքը մինչև օգոստոսի 23-ը կլինի 5000 դրամ, միջոցառման օրը մուտքի մոտ տոմսերի արժեքը կլինի 7,000 դրամ։