My Handmade Armenia Crafts Festival 2019
Սեպտեմբերի 11-12-ին, հանգստյան օրերին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում ձեզ կսպասեն մարզերից ժամանած վարպետներն իրենց ձեռագործ աշխատանքներով:
Երկօրյա միջոցառմանը ոչ միայն կարող եք ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքները, այլև տեղում կարող եք մասնակցել վարպետաց դասերին և զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները:
Իմ ձեռագործ Հայաստանը «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկն է, որն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներում ավանդական արհեստների վերականգման գործընթացը` փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն և այլն:
Արդեն երրորդ տարին է, որ Իմ ձեռագործ Հայաստան արհեստների փառատոնը կազմակերպվում է Իմ Հայաստան ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։
On weekend, September 28-29 the My Handmade Armenia Crafts Festival will visit the Cafesjian Sculpture Garden to represent handmade goods made by artisans. The public festival will feature artisan demonstrations, interactive craft activities for visitors, and sales of new products developed through My Handmade Armenia’s activities.
My Handmade Armenia is one of the major initiatives of the My Armenia program, supporting the growth, and, in some cases, revitalization of craft traditions in Armenia’s rural communities including wood carving, textile, embroidery, carpet weaving, and pottery.
It is already the third year that My Handmade Armenia Crafts Festival is organized by the My Armenia Program, which is funded by USAID and implemented by the Smithsonian Institution.