Loving Vincent: the Impossible Dream, Discussion with Welchman
Հյու Վելչմանը օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է, որը 2017 նկարահանեց աշխարհի առաջին՝ ամբողջությամբ կտավի վրա յուղաներկով ստեղծված լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Վան Գոգի կրքերը»։ Ֆիլմի վրա աշխատել է մոտ հարյուր նկարչից բաղկացած թիմ, որը յուղաներկով ստեղծել է 62450 կադր ճիշտ նույն տեխնիկայով, որով նկարում էր Վինսենթ Վան Գոգը։
Վելչմանը արժանացել է Օսկարի 2008 թվականին՝ «Պետյան և գայլը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար, իսկ 2017 Եվրոպական կինոակադեմիան «Վան Գոգի կրքերը» ճանաչեց տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ։
«Վան Գոգի կրքերը․ անհնարին երազանք» փաստագրական ֆիլմը 10 տարվա ճամփորդություն է, որի արդյունքում կինոթատրոնների էկրաններին հայտնվեց ամբողջությամբ ձեռքով նկարված աշխարհում առաջին լիամետրաժ ֆիլմը։ Վինսենթ վան Գոգի կյանքի մասին նրա կտավներով պատմելու՝ 7 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ նկարելու գաղափարը ծնվել էր Լեհաստանի Լոդզ արդյունաբերական քաղաքի տներից մեկի ննջասենյակում։ Լրիվ նորարարական, բայց և նախադեպ չունեցած նախագիծ իրականացնելը մեծ ռիսկ էր թվում, բայց քանի որ այն երկու ոգեշնչված և իրենց անհնարին երազանքն ի կատար ածելու համար ամեն ինչի պատրաստ ռեժիսորների ձեռքերում էր, այլևս ոչինչ չէր կարող խանգարել դրա իրագործմանը։