Al Di Meola in Armenia
Ամերիկացի վիրտուոզ կիթառահար Al Di Meola-ն Հայաստան կժամանի համերգով: Երաժիշտը նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա ինքնատիպ ծրագրով:
▪️Էլ Դի Մեոլայի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է: Նոյեմբերի 10-ին Al Di Meola-ն կկատարի ինչպես իր սեփական երգերը, այնպես էլ The Beatles-ի և Ástor Piazzolla-ի անմոռանալի կոմպոզիցիաները` իր «Անցյալ, ներկա, ապագա» շրջագայության շրջանակներում:
▪️Համերգն իրենից ներկայացնելու է ակուստիկ կիթառի շոու, որը կմեկնարկի հատուկ այս համերգի համար Հայաստան ժամանած հայտնի արտիստներ՝ ջազ ֆյուժն կիթառահար, կոմպոզիտոր, Լարրի Քորել և Ռոման Միրոշնիչենկո դուետից հայտնի Ռոման Միրոշնիչենկոն (Ռուսաստան), բաս կիթառահար, Ջոն Մաքլաֆլինի հայտնի տրիոյի անդամ Դոմինիկ Դի Պիացցան (Ֆրանսիա), հանճարեղ դաշնակահար, Նագի տրիոյի անդամ Յանոշ Նագին (Հունգարիա)։
Համերգը կշարունակի Էլ Դի Մեոլան իր 2,5 ժամանոց ակուստիկ ներկայացմամբ։
Համերգից ստացված հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:
Տոմսերի արժեքը՝ 10000, 12000, 15000, 20000
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: