Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում | Book Presentation at NAI
Դեկտեմբերի 13-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հելբերտ Ասատրյանի՝ «Պատանի շվիահար» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը:
Միջոցառումը կրում է «Կոմիտասյան շվիի ճանապարհը մինչև մեր օրեր» խորագիրը:
Գիրքը նախատեսված է երաժշտական, արվեստի դպրոցներում և միջին մասնագիտական հաստատություններում սովորողների համար:
Միջոցառմանն իրեց մասնակցությունը կցուցաբերեն Հելբերտ Ասատրյանը (շվի, թավշվի), Մարինե Ասատրյանը (քանոն), Նարեկ Կազազյանը (դաշնամուր), Քրիստինե Մնացականյանը (սանթուր), Աննա Համբարձումյանը (սանթուր), Նարեկ Հեքեքյանը (թավջութակ):
Միջազգային և հանրապետական մրցույթների մրցանակակիր Հելբերտ Ասատրյանը հանդիսանում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մենակատար-շվիահար և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շվիի ուսուցիչ:
Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ