Concert
«Մեր պարերը և մենք» | "We & Our Dances"
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասը «Կարին» ավանդական երգի-պարի խմբի (գեղ. ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան) և «Նժդեհ» ազգագրական պարի խմբի (պարուսույց՝ Աբել Մաթևոսյան) մասնակցությամբ:
Միջոցառմանը, «Տարածելով հայ մշակույթը» ծրագրի շրջանակում, կներկայացվեն ազգագրական պարի առանձնահատկությունները: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
«Տարածելով հայ մշակույթը» ծրագրի նպատակն է մեղեդիների, քնարերգության, հոգևոր երաժշտության, ազգագրական պարերի միջոցով կրթել հասարակությանը, ծանոթացնել հայկական մշակույթին և արվեստին:
Մուտքն ազատ է: