MOCT w/ Nastia
Մարտի 13-ին, MOCT w/ Nastia իվենթին միանում է նաև մուլտիմեդիա հարթակում լայն ճանաչում ունեցող С Е Т А П ստուդիան:
С Е Т А П-ը աշխատում է ժամանակակից արվեստի, դիզայնի և ծրագրավորման ոլորտում `նպատակ ունենալով ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաների կողմից առաջարկվող տպավորիչ և նոր հնարավորությունները : С Е Т А П -ի աշխատանքները բարձր տեխնոլոգիական մուլտիմեդիա աշխատանքներ են, կոնցեպտուալ և լազերային ինստալացիայներ, որոնցում անհնար է ընդգծել տարբեր գեղարվեստական մոտեցումների հստակ սահմանումներ:
С Е Т А П - ը նպատակ ունի ստեղծել մուլտիմեդիա աշխատանքներ, որոնք կարող են էլ ավելի ընդգծել շրջակա միջավայրի ֆիզիկական ընկալումը և օգնել ուսումնասիրել ավելի շատ պատկերների մանիպուլյացիոն հնարավորություններ:
Շատերին հայտնի հիմնականում որպես DJ , իր կարիերան սկսելուն պես Սոֆիային հաջողվեց կարճ ժամանակահատվածում ձեռք բերել մի շարք նշանակելի վայրերի և փառատոնների վստահությունը և ներկայանալ այնպիսի վայրերում, ինչպիսիք են՝ Boiler Room, Gamma, Tresor, Arma 17-, Dissident- ում և այլն:
Սոֆիայի տաղանդի բազմակողմանիությունը բացահայտվում է նաև նրա այլ գործունեություններում, մասնավորապես որպես կոմպոզիտոր: Քչերը գիտեն, որ Ռոդինան հիանալի տիրապետում է դաշնամուրին և գրում է քնարական երգեր: 2019 թվականի Նոյեմբերի 22-ին, Սոֆիան առաջին անգամ ներկայացրեց իր հեղինակային մենահամերգը արտասովոր համերգ-պերֆորմանս ձևաչափով: Սոֆիան ARMA17 ընտանիքի անդամ է: Նա յուրահատուկ ձեռագիր և ճաշակ ունեցող մելոման է, և հանդիսանում է մոսկովյան էլեկտրոնային բեմի անփոխարինելի մասը:
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄՈՍՏ թմի կողմից միջոցառման վայր է ընտրվել՝ Երևանի ամենամոդեռն կառույցներից՝ Այրարատ (Ռոսսիա) կինոթատրոնի սրահներից մեկը։ Կառույցի ճարտարապետներն են` Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը: «Այրարատ»-ը եղել է լիարժեք մշակութային կենտրոն։ Շինությունը շահագործման է հանձնվել 1974 թվականին և հանդիսացել է այդ տարիների ամենատարողունակ սրահներից մեկը։ Կենտրոնը հավակնում է դառնալ ժամանակակից արվեստի և մշակույթի հանգրվան:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մուտքի մոտ գործելու է [face control], որին չհամապատասխանելու դեպքում ընկերությունը` ամբողջությամբ կվերադարձնի տոմսի գումարը։
Սիրով՝ ՄՈՍՏ թիմ…
Տոմսի արժեքը՝ 6000 դրամ: