Lotus Quartet
Lotus Quartet-ը Լիբանանից ժամանած կոնտրաբասահար Խաչատուր Սավզյանի և երգչուհի՝ Դոննա Խալիֆեի նախաձեռնության արդյունքն է:
Դոննա Խալիֆեն Բեյրութի երաժշտական ասպարեզում ամենաճանաչված ջազային երաժիշտներից մեկն է։
Իր լայն ստեղծագործական հետաքրքրությունների շնորհիվ նա հանդես է գալիս ամենատարբեր ծրագրերում որպես նախաձեռնող և մասնակից, ինչպես Լիբանանում այնպես էլ արտերկրում։
Խաչատուր Սավզյանը կոնտրաբասահար է, ով իր երաժշտական գործունեությունը սկսել է Հայաստանում, հանդես է եկել լավագույն ջազային երաժիշտների հետ, սակայն վերջին տասնամյակում ապրում և ստեղծագործում էր Լիբանանում:
Քառյակի կազմում հանդես կգան նաև հայ լսարանին քաջ հայտնի Կարեն Մամիկոնյանը և Արման Մնացականյանը:
Ծրագրում ընդգրկված են Pat Metheny, Chick Corea, Caetano Velosso, Jimmy Rowles, Abbey Lincoln և այլ հայտնի ջազային երաժիշտների հատընտիր ստեղծագործություններ։
Այսպիսով, ապրիլի 10-ին, ժամը՝ 20:30, Ուլիխանյան ջազ ակումբում ձեզ սպասվում է հետաքրքիր երեկո, առաջին անգամ, Lotus Quartet - ի կատարմամբ։
Կազմ՝
Դոննա Խալիֆե (երգչուհի)
Կարեն Մամիկոնյան (դաշնամուր)
Խաչատուր Սավզյան (կոնտրաբաս)
Արման Մնացականյան (հարվածային գործիքներ)
Entrance fee 3000AMD
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Ընկույզկոտրուկի գաղտնիքը
Drama Theatre named after Результаты поиска Hra...
Տոմսերի արժեքը` 2000, 3000դր: