Arman Peshtmaljyan Group
Արման Փեշտմալջյանին (կոմպոզիտոր, դաշնակահար) հայ լսարանը ավելի շատ ծանոթ է MVF և Գողթ նվագախմբերից: Ավելի քան տաս տարի նա հանդես է եկել երևանյան լավագույն ջազ, ֆանկ ուղվածության երաժշտական խմբերի հետ, որոնց կազմում հանդես եկել է մի շարք հեղինակային միջազգային երաժշտական փառատոներում: Ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ, հանդես է եկել Արմեն Հյուսնունցի ջազային հնգյակում և մի շարք այլ հեղինակավոր երաժիշների հետ:
Այժմ, Արմանը ներկայանալու է իր նախագծով, իր ստեղծագործություններով և հայտնի ջազային ստանդարտների իր մեկնաբանություններով:
Ավարտելով Արամ Սաթյանի կոմպոզիցիայի դասարանը, ունի ստեղծագործական և գործիքավորման հարուստ փորձ, ինչը նկատելի է իր հեղինակային ստեղծագործություններում: Ոճային առումով, ստեղծագործում է մոդերն ջազի ժանրային սահմաններում:
Մայիսի 24-ին, Ուլիխանյան ջազ ակումբում, հնարավորություն ունեք ծանոթանալու շնորհալի երաժիշտ՝ Արման Փեշտմալջյանի արվեստին, բաց չթողնեք:
Կազմը՝
Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն)
Դանիել Մելքոնյան (շեփոր)
Արման Փեշտմալջյան (դաշնամուր)
Դավիթ Գյոդակյան (կոնտրաբաս)
Արման Մնացականյան (հարվածային գործիքներ)
Տոմսերի արժեքը՝ 3000: