MVF Band | Live at Ulikhanyan Club
MVF-ն այն նվագախմբերից է, որը լայն ճանաչում և սեր է վայելում ամենատարբեր երաժշտական ճաշակի լսարանի մոտ:
Խումբը ձևավորվել է թառահար՝ Միքայել Ոսկանյանի ջանքերով: Տարին նվագախմբի համար հոբելյանական է, նշվում է իրենց ակտիվ ստեղծագործական գործունեության տասնամյակը:
MVF-ն այս տաս տարիների ընթացքում շրջագայություններ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Չինաստանում և Միացյալ Նահանգներում, մասնակցել են մի շարք միջազգային երաժշտական մրցույթների և փառատոների, սիրվել է թե՛ հայ և թե՛ արտասահմանյան լսարանի կողմից:
Առանձնանում է օրիգինալ հեղինակային ստեղծագործություններով լի երկացանկով և գորժիքային կազմով, երաժշտական առումով ներկայանում են՝ ֆոլկ-ջազ, ֆյուժն, ֆանկ ոճային սահմաններում:
Այպիսով, սեպտեմբերի 11-ին, ժամը՝ 20:30, Ուլիխանյան ջազ ակումբում տեղի կունենա ֆոլկ-ջազային ելևէջներով համերգ:
Կազմում՝
Միքայել Ոսկանյան (թառ, վոկալ)
Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն)
Արման Փեշտմալջյան (դաշնամուր)
Գուրգեն Էբեջյան(բաս)
Մովսես Էբեջյան (հարվածային գործիքներ)
Մուտքավճար՝ 4000 դրամ
