Պարույր Սևակ - Միշտ քեզ հետ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Պարույր Սևակի տուն-թանգարանը» հայ մեծ բանաստեղծի անմահության 50-ամյակի կապակցությամբ նախաձեռնել են խոշոր և մշակութային առումով՝ բազմաշերտ միջոցառում, որ կանցկացվի Զանգակատուն համայնքում՝ Պ. Սևակի տուն-թանգարանում և այգում։
Հունիսի 17-ին մեր այցելուները հնարավորություն կունենան`
Առաջիններից մեկը տեսնելու Հայոց պատմության ամենահին թվագիր խաչքարը՝ մասնակցելով ցուցադրության բացման արարողությանը
ականատեսը լինելու թատերական բեմադրության՝ Պարույր Սևակի կյանքի և ստեղծագործության ուշագրավ դրվագների չափազանց յուրօրինակ մեկնաբանությամբ
Ունկնդրելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը՝ Պ. Սևակի տան մերձակա այգում՝ մաեստրո Էդուարդ ԹՈՓՉՅԱՆԻ ղեկավարությամբ։
Միջոցառման սկիզբը`
ժամը 13.00
Տոմսերի արժեքը՝ 5․000 ՀՀ դրամ
(արժեքի մեջ ներառվում է նաև Երևան-Զանգակատուն-Երևան տրանսպորտային փոխադրումը)