Concert
Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ. «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՊԱՐԻ ԼԵԶՎՈՎ»
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը ապրիլի 15-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում հանդես կգա «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՊԱՐԻ ԼԵԶՎՈՎ» խորագիրը կրող համերգային ծրագրով:
Համերգին մասնակցություն կունենան նաև Երևանի Պարարվեստի պետական քոլեջի ուսանողները:
Համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն տարբեր ազգերին և ժողովուրդներին բնորոշ պարեր` նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան:
Տոմսերի արժեքը՝ 4000, 6000, 8500, 11500 դրամ: