Concert
New Old Quartet
New Old Quartet
Ալեքսանդր (Սաշ) Աղամյանը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Երևանում, վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում, սակայն նրա յուրաքանչյուր հայաստանյան այց, նոր ստեղծագործական խթան և հետաքրքիր համագործակցություններ է ստեղծում երաժիշտների մոտ: Այսպիսի մի հետաքրքիր համագործակցության ականատես կարող եք լինել, եթե այցելեք New Old Quartet-ի համերգին:
«Հին» քառյակի նոր հանդիպումը տեղի կունենա Ուլիխանյան ջազ ակումբում, հուլիսի 5-ին, ժամը՝ 20:30-ին:
Կազմը՝
Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն)
Հայկ Շաքարյան (դաշնամուր)
Սիմոն Դոլմազյան (կոնտրաբաս)
Ալեքսանդր Աղամյան (հարվածային գործիքներ)
Տոմսերի արժեքը՝ 3000:
