Concert
Music Jam Session
Հանրահայտ ջազ երաժիշտ և դաշնակահար Բեկա Գոչիաշվիլին լինելու է Music Jam-ի հիմնական հյուրը:
Գոչիաշվիլիին շատերն են անվանում երիտասարդ հանճար, քանի որ արդեն 2.5 տարեկանում նա սովորում էր Scott Joplin-ի Ragtime-ը, 10 տարեկանում նվագում Թբիլիսիի հայտնի ջազ ակումբներում, իսկ 16-ում ելույթ ունենում ջազի այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Չիկ Կորեան և Սթենլի Քլարկը:
Ամառվա վերջին ուրբաթը Շէնէ-ի անտառներում լսելու ենք մեր դարի ամենասիրված և երիտասարդ ջազիստ Բեկայի Թիֆլիսյան ու Նյու Յորքյան ջազը:
Շէնէ-ում Music Jam-ը իսկական երաժշտական խառնաշփոթ է խոստանում:
Օգոստոսի 27-ին, սկսած 17:00-ից արի՜ Shéné-ի անտառներում նշենք ամառվա ամենաերաժշտական երեկոն:
