Cinema
Հայ հայը
«ՀԱՅ ՀԱՅԸ» գեղարվեստական ֆիլմը միստիկ կատակերգություն է Հայի մասին, որը, ինչպես ֆիլմում է ասվում «բացառիկ է, ոչ լավ և ոչ էլ վատ իմաստով, պարզապես նա բացառիկ է, նրա տեսակն այլևս չկա»։ Եվ ահա այս տեսակի համար էլ սկսում է պայքարել Հայը՝ (Միքայել Պողոսյան), դիմադրելով և երբեմն էլ տեղի տալով մի շարք գայթակղությունների, որը նրան հեշտորեն առաջարկում է Չար ուժը (Սերգեյ Դանիելյան)։ Հեշտ չէ մի կողմ դնել սեփական էգոն, դժվար է հրաժարվել գայթակղությունից, բայց Հայը ուժ է գտնում իր մեջ և հրաժարվելով իր անկարևոր ցանկություններից, կարողանում է բացահայտել իր մեջ ճշմարիտը․ «նա այլևս չի ուզում բացառիկ լինել, նա ուզում է երջանիկ լինել» ։ Բայց հարցն այն է, թե ինչպե՞ս երջանիկ լինել: