Davit Melkonyan’s Birthday Jazz Jam
Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոնահար, կոմպոզիտոր) իր ուրույն տեղն ունի հայ ժամանակակից երաժշտության ոլորտում, իր գործունեությունն է ծավալում թե՛ դասական և թե՛ ջազ երաժշտության մեջ: Դավիթը ծնվել և մեծացել է երաժիշտների ընտանիքում (պապը՝ կոմպոզիտոր Յուրի Հարությունյան), մանկուց ատեղծելով ամուր փոխհարաբերություններ հայ մշակույթի, ավանդույթների հետ:
Երկար տարիներ հանդես է եկել արդի լավագույն երաժշտական խմբերում, նվագախմբերում, այդ թվում՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբում, MVF, Dialog նվագախմբերում, New Quintet-ում և մի շարք այլ մեծ հեղինակություն վայելող երաժշտական կազմերում:
Միջազգային մրցույթների դափնեկիր է, ով տարիներ շարունակ պատվով ներկայացրել և ներկայացնում է հայ երաժշտարվեստը:
Վերջերս հանդես է գալիս իր «Personal Opinion» երաժշտական խմբով, որտեղ ներկայացնում է իր հեղինակային ստեղծագործությունները:
Հոկտեմբերի 27-ին, Դավիթ Մելքոնյանի ծննդյան 30 ամյակին, ժամը 20:30, Ուլիխանյան ջազ ակումբում տեղի է ունենալու Davit Melkonyan’s Birthday Jazz Jam: Կլինի երաժիշտներից բաղկացած հիմնական կազմ, որին կարող են միանալ բոլոր երաժիշտները, ովքեր ցանկություն ունեն ստեղծել երաժշտական դիալոգներ և ջազային խորհրդավոր մթնոլորտ, ևս մեկ անգամ համագործակցեն Դավիթ Մելքոնյանի հետ:
Կազմը՝
Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն)
Կարեն Մամիկոնյան (ստեղնաշարային գործիքներ)
Գուրգեն Էբեջյան (բաս)
Արման Մնացականյան (հարվածային գործիքներ)
Entrance fee 3000AMD
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Արկադի Դումիկյան 2023
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)