«Ռեմարկները»
Իսրայել Հորովիցու «Ռեմարկները»
«Ռեմարկները» շատ հետաքրքիր դրամատուրգիական էքսպերիմենտ է։ Այն ինքնակենսագրական տարրեր ունի: Ռութը, Ռուբին և Ռիչարդը վերադառնում են իրենց ծնողների հուղարկավորությունից, որոնք մահացել են ավիավթարից։ Եղբայր և երկու քույր կրկին հանդիպում են իրենց մանկության տանը` մի վայրում, որից նրանք վաղուց հեռացել էին: Արդեն տարիներ է Նրանք չեն շփվում միմյանց հետ, և, նույնիսկ, ընտանեկան ողբերգությունը նրանց չի միավորում։ Այսպիսով` անհնար է դառնում դիալոգը։ Պիեսում դիալոգներ չկան։ Փոխարենը` կերպարները խոսում են ռեմարկներով/didascalies/, որը սովորաբար դրամատուրգը գրում է ռեժիսորի համար։ Նկարագրելով իրենց գործողությունները` նրանք կարծես ներկայացնում են իրենց հոգեվիճակը, իրենց վերաբերմունքը դիմացինին։ Նման մոտեցումը բերում է սուր հումոր ողբերգական իրավիճակի էության մեջ:
Տոմսի արժեքը՝ 1500 դրամ: