Արյան կանչը
Արյան կանչը
Ռեժ` Արմեն Դալլաքյան
Դերերում` Ալինա Ավետիսյան, Մարգարիտա Խաչատրյան, Իվետա Եդիգարյան, Արմեն Դալլաքյան, Աշոտ Վարդանյան, Արթուր Վաթյան, Հայկազ Մարտիրոսյան
Ժանր` դրամա
Տևողությունը` 85 րոպե
Տարիքը` 16+
Արյան Կանչը Նոր գեղարվեստական ֆիլմ, որը նվիրված է Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ Ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա։ Դերասանները կերտում են իրական հերոսների կերպարները, ովքեր պատերազմում իրենց կյանքը չեն խնայել։ Կան բռնության տեսարաններ, կորուստ, վիշտ։ Սակայն այդ ամենից զատ մենք փորձել ենք կյանքի կոչել այն փաստը, որ հայ ազգը երբեք ծնկի չի գալիս։ Ֆիլմն ինքնին ունի դաստիարակչական, խրախուսական բնույթ։ Ֆիլմի ամբողջ գաղափարը կայանում է նրանում, որ ինչ էլ պատահի, միևնույն է հայ ազգը իր հույսը չի կորցնում, իսկ մեր հույսը մեր երեխաներն են, մեր հայրենիքի արժանի զավակները, մեր հերոսների ժառանգները, մեր գալիք սերունդը, որոնց երակներում հոսում է իրենց հերոս հայրերի և պապերի արյունը։ Եւվ իզուր չէ, որ ֆիլմը վերնագրել ենք այսպես. <<Արյան Կանչը>>
