Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է ունկնդրելու դասական
երաժշտություն: Ձմեռային վերջին երաժշտական հինգշաբթիի հյուրերն են
Կոմիտասի անվան ազգային քառյակի սիրված երաժիշտները՝
Էդուարդ Թադևոսյան /1-ին ջութակ/ - ՀՀ ժողովրդական արտիստ, պետական
մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր,
Սյուզի Երիցյան /2-րդ ջութակ/ - միջազգային մրցույթների դափնեկիր,
Ալեքսանդր Կոսեմյան /ալտ/ - ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր,
Անժելա Սարգսյան /թավջութակ/ - հանրապետական մրցույթների դափնեկիր:
Փետրվարի
24-ին,
ժամը
19:00-ին
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի
գեղեցիկ համերգասրահում կհնչի Մոցարտ, Դեբյուսի և Կոմիտաս, իսկ
համերգի ավարտին հանդիսատեսին կընձեռվի եզակի հնարավորություն
ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը:
Ծրագրում՝
Մոցարտ «Լարային քառյակ Nº 19» /«Դիսոնանս»/
Կ. Դեբյուսի - Լարային քառյակ սոլ մինոր, Անդանտինո III,
Կոմիտաս-Ասլամազյան - «Մանրանվագներ»
Տոմսի արժեքը՝ 3000 ՀՀ դրամ