Համերգ ՆԱՄ-ում
Ապրիլի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «ԱՐԱՐ» երգչախմբի համերգը:
«ԱՐԱՐ» երգչախումբը հիմնադրվել է 2012 թվականին Գոռ Մելքումյանի կողմից (գեղարվեստական ղեկավար և խմբավար)՝ որպես մշակույթի և երաժշտության մեկնաբանման, ավանդման, արժեքավորման կենտրոն։
Երգչախմբի երգացանկում ընդգրկված են դասական, ժողովրդական, հոգևոր, ջազային, ժամանակակից, ինչպես նաև երգչախմբի համար գրված ստեղծագործություններ:
Համերգն իրականացվում է Ավագ շաբաթվա միջոցառումների շրջանակում:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
On April 15th at 7:00pm Naregatsi Art Institute will host the concert of the ARAR Choir.
The ARAR Choir was founded in 2012 by Gor Melkumyan (Artistic director and Conductor) as a center of culture and music interpretation, transmission and evaluation.
The Choir's repertoire includes classical, folk, spiritual, jazz, modern compositions, as well as works written for the Choir.
The concert is organized within the framework of the Holy Week events.
Address: 16/1 Vardanants, Yerevan
