Theater
Հեքիաթաթերապիա Լիլիթ Հակոբյանի հետ
Հեքիաթ սիրող երեխան ունի երազանքներ, զարգացած վառ երևակայություն, բարու և չարի տրամաբանություն։
Հուլիսի 9-ին ժամը 17:00-ին եկեք մեծիկներով ու փոքրիկներով մերօրյա հեքիաթագիր Լիլիթ Հակոբյանի հետ գնանք հեքիաթների աշխարհ, բացահայտենք նոր գույներ ու հրաշքներ։
Բալիկներին սպասվում է' Լիլիթ Հակոբյանի հեքիաթների նոր ժողովածուի բացօթյա ընթերցում, ինտերակտիվ քննարկում, ապա` նկարչություն`գրքի նկարազարդող' Լիլիթ Վաղարշյանի հետ:
Մենք հոգացել ենք նաև բալիկների տեղափոխումը դեպի հեքիաթների աշխարհ և վերադարձը: Ինչպես նաև հյուրասիրություն:
Ժամը 4ից կհանդիպենք Մատենադարանի մոտ:
Երեխաների մուտքավճար 5000 դրամ:
Ծնողների մուտքավճար 2000 դրամ և հյուրասիրություն:
Տեղերը ամրագրել նախապես:
