Concert
«Երաժշտաքարտեզ» համերգ
Ուզո՞ւմ ես մեզ հետ ճամփորդել ամբողջ աշխարհով, բացահայտել ազգերի մշակույթների գաղտնիքներն ու ունկնդրել նրանց բազմալեզու երգերի կատարումները, ուրեմն հուլիսի 14-ին՝ ժամը 19։00-ին, արի՛ Տիկնիկային թատրոն՝ վայելելու «Battle of Evermore» խմբի «Երաժշտաքարտեզ» խորագրով համերգը՝ նվիրված աշխարհի ժողովուրդների երաժշտությանը։ Ելույթ են ունենալու «Այբ» ավագ դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբի սաները և «Այբ»-ի շրջանավարտները՝ Վահագն Պապայանի ղեկավարությամբ։
Տոմսերի արժեքը՝1000 և 2000դր.:
