Concert
#ԵկԳորիս
Օգոստոսի 13-ին #ԵկԳորիս
Գորիսի համայնքապետարանը և People in Need չեխական հասարակական կազմակերպությունը հրավիրում են ձեզ Գորիս՝ տոնելու Երիտասարդության միջազգային օրը։
«Համերաշխություն սերունդների միջև․ աշխարհը բոլոր տարիքի մարդկանց համար» խորագրի ներքո Գորիս համայնքում կկայանան բազմաթիվ երիտասարդական և մշակութային միջոցառումներ:
Իսկ երեկոյան՝ ժամը 19:00-ին, Գորիսի հրապարակում տեղի կունենա նաև բացօթյա համերգ-հանդիպում Արթուր և Արսեն Սաֆարյանների կիթառի հնչունների ներքո։
Մուտքն ազատ է։
Սպասում ենք բոլոր-բոլորին, սպասում ենք բոլոր մարզերից։
#ԵկՍյունիք #ԱրիԳորիս
Միջոցառումն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
