Նունիկ
Հասարակությունը ստեղծում է կարծրատիպեր ու մարդն անկախ իր կամքից սկսում է ենթարկվել դրանց։ Հենց նույն հասարակությունը հաճախ որոշում է, որ նրանք, ովքեր նման չեն մեծասամասնությանը`տեղ չունեն այդ նույն աշխարհում։ Նունիկը այս մեծ աշխարհի մի փոքր անկյունում ապրող աղջիկ է, որ փորձում է փոխել աշխարհը: Նունիկը աուտիզմ ունեցող եղբորը մեծ քրոջ հարսանիքի ժամանակ բերում է հյուրերի մոտ՝ անտեսելով ծնողների արգելքը: Այդ տարիքում գուցե խորությամբ չգիտակցելով, բայց արդեն ներքին համոզմամբ, որ մերժելով մեզանից տարբերվողին, մենք մերժում ենք բնությանը ու Աստծուն: