Jazz Business
«Bemel Production»-ը «Գրքատուն» գրախանութի և «Karapp»-ի հետ համատեղ, սիրով հրավիրում ենք ամառվա ամենաթեժ ու նորարարական «JAZZ BUSINESS» Event-ին։
Առաջին անգամ «Stand-Up»-ների շքերթ բնության գրկում՝ բիզնես, մարքեթինգ, անձնային աճ, հաջողություն, մոտիվացիա, նեթվորքինգ, հաղորդակցման հմտություններ և շատ ու շատ հետաքրքիր թեմաների շուրջ՝ առաջատար պրոֆեսիոնալների մասնակցությամբ։
Մեկ ամբողջ օր կմիահյուսվեն կրթությունը, մշակույթն ու ժամանցը։
Օգոստոսի 12 - ին, ժամը՝ 12:00-22:00
Բյուրական, «ՀանդArt» այգի
Ծրագրում՝
12։00 - Մեկնարկ
12։30 - 13։15 Սամվել Գևորգյան «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր
Թեմա․ «Սեփական բիզնես սկսելու 5 կարևոր պատճառ»
13։15 - 14։00 Վահե Ռոբեր Այվազյան
«Ayvazyan & Partners» ընկերության հիմնադիր, «YAMS» կրթական ակադեմիայի հիմնադիր տնօրեն
Թեմա․ «Ժամանակակից առաջնորդը»
14։00 - 15։00 - ԼԱՆՉ
15։15 - 15։40 Արտակ Հարությունյան
«Smartology» ընկերության հիմնադիր
Թեմա․ «Ինչպես կորցնել բիզնես էջը ընդամենը 2 քլիքով, առանց հավելյալ ջանքերի»
15։40 - 16։05 Գոռ Կարապետյան
«Targeting» և «Simple Business Academy» ընկերությունների համահիմնադիր տնօրեն
Թեմա․ «Հաջողության Թաքնված Կողմը»
16։10 - 16։35 Ռուբեն Կարոյան «Copywriting Academy» ընկերության հիմնադիր
Թեմա․ «Երբ ճոխը սուտ է դառնում»
16։35 - 17։00 Արմեն Նիազյան
«Գրքատուն» հրատարակչության և «Friend’s House» կենտրոնի հիմնադիր տնօրեն
Թեմա․«Անձնային աճի 5 կարևոր դուռ»
17։00 - 17։30 ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ
17։35 - 18։00 Շավարշ Կարապետյան
«Karapp» հայկական N1 կրթական հավելվածի համահիմնադիր և գործադիր տնօրեն
Թեմա․ «Ներդնելով AI տեխնոլոգիաներ»
18։00 - 19։00 Ավետիս Ավետիսյան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի` ընդհանուր հարցերի գծով տեղակալ
Թեմա․ «ՆեթWorking-Ի 5 կանոն 500 ազդեցիկ կապ ստեղծելու համար»
19։30 - ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ․ «ՄԱԼԽԱՍ ՋԱԶ ՏՐԻՈ ԲԵՆԴ»
21։00 - 22։00 – «SMART ԽԱՐՈՒՅԿ»` ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՆԵԹՎՈՐՔԻՆԳ ԲԱՆԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ
Ուղևորափոխադրման արժեքը՝ 2000 դրամ ( Մատենադարանի մոտից)
