Dikajee
Չգիտենք՝ դուք ինչպես, բայց մենք անհամբեր սպասում ենք Սեպտեմբերի 1-ին։ Որովհետև աննկարագրելի սիրուն ու ճաշակով համերգ ենք կազմակերպում։ Սանկտ Պետերբուրգից ժամանում է Dikajee (Դիկաժի) երաժշտական նախագիծը, որը իր մեջ համատեղում է բազմաթիվ ոճեր՝ նեոկլասիկայից մինչև պրոգ-ռոք: Խորհուրդ ենք տալիս հենց հիմա միացնել Dikajee խմբի «Forget-Me-Nots» ալբոմը ու պատկերացնել, թե ինչ է սպասվելու մեզ այդ օրը։
Dikajee-ն վոկալիստուհի է, երգահան, ինչպես նաև համանուն նախագիծ, որը կարելի է անվանել բազմամշակութային ու նույնիսկ միջազգային։ Իր գոյության համեմատաբար կարճ ժամանակահատվածում Dikajee-ին հաջողվել է շրջագայել Եվրոպայում և Ռուսաստանում, արժանանալ բազմաթիվ գովասանքի խոսքերի և գրախոսությունների Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի երաժշտական քննադատների և ամսագրերի կողմից։ Եթե սիրում եք Բյորկին, Քեյթ Բուշին, Թորի Ամոսին, Դեյվիդ Սիլվիանին, Փիթեր Գաբրիելին և Հանս Զիմերին, վստահ կարող եք գալ և վայելել երեկոն մեզ հետ։
Խոստանում ենք ապահովել ցնցող երեկո ու եզակի հնարավորություն (սա Dikajee-ի առաջին համերգն է Հայաստանում) զգալու այն ստեղծագործական աշխարհը, որում բոլորը կգտնեն իրենց համար ինչ-որ մի առանձնահատուկ բան: Կարճ ասած - աշնան առաջին օր, դաշնամուրի հմայիչ հնչյուններ, Dikajee-ի հեքիաթային ձայն, խլացված լույսեր ու անկեղծ խոսակցություններ: Այս կամերային համերգը հենց այն մենահամերգն է, որտեղ երգերը ունեն հենց այն տեսքը, ինչպես դրանք գրվել են ի սկզբանե։
Սեպտեմբերի 1 / 20:00 / Loft Gyumri
Տոմսի արժեքը ՝ 2000 դրամ։
Не знаем, как вы, а мы уже в предвкушении. 1 сентября в Loft Gyumri состоится камерный концерт музыкального проекта из Санкт-Петербурга Dikajee (Дикажи). Вас ждёт встреча с прекрасной музыкой, в которой при желании можно услышать отголоски множества стилей: от неоклассики до прог-рока. Не представляете как это? Поcлушайте потрясающей по красоте альбом коллектива «Forget-Me-Nots», который был выпущен два года назад.
Dikajee - вокалистка и автор песен, а также одноимённый проект, который можно назвать мультикультурным или даже интернациональным. За сравнительно недолгий срок своего существования, Dikajee успела проехать с гастролями по Европе и России и получить множество хвалебных рецензий музыкальных критиков и журналов в Англии, Европе и США. Она понравится тем, кто любит Бьорк, Кейт Буш, Тори Амос, Дэвид Сильвиан, Питер Гэбриэл и… Ханс Циммер. Мы обещаем вам потрясающий вечер и уникальную возможность (это первый концерт Dikajee в Армении) прикоснуться к творчеству, в котором каждый найдёт что-то для себя. Вас ждут чарующие звуки рояля и ажурный голос Dikajee, приглушенный свет и душевные разговоры. Камерный концерт Dikajee — эта сольная программа, возможность услышать песни в том виде, в котором они были написаны изначально.
1 сентября / 20:00 /Loft Gyumri
Стоимость билета: 2000 драмов.
