Cinema
Կոկո
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սցենարը Կլոդ Մոնեի «Օսկար» ֆրանսիական կատակերգական պիեսի ադապտացիա է, որի առանցքում շոշափվում է սիրո դրսեւորումները, ինչպիսիք են վաղուց մոռացված սերը եւ կյանքի ընկերոջ բարդ ընտրությունը։ Դրանց հաճախ ընկերակցում է սուտը, որը փորձում է կազմաքանդել մարդկային պարզունակ հարաբերությունները, եւ “QoQo” ֆիլմի կերպարները բացառություն չեն այս հարցում։ Թվացյալ փոքրիկ սուտը ստեղծում է բարդ եւ միեւնույն ժամանակ ծիծաղելի իրավիճակներ հերոսների համար։ Կերպարները խոսում են գրագետ հայերենով։ Ֆիլմի ստեղծողները ակնկալում են, որ հանդիսատեսը դահլիճը կլքի վառ եւ գունավոր էմոցիաներով, իհարկե զուգահեռաբար կյանքի մասին խորհելով։