Relax Project At Takri
Նոր ծրագիր նոր էներգիա!!!
Հունիիսի 13-ին, ռիթմիկ, պարային երաժշտության սիրահարներին հրավիրում ենք թեժ համերգային երեկոյի և յուրահատուկ ժամանցի:
Relax Project-ը կներկայանա նոր, անչափ հետաքրքիր ծրագրով.
Հայկական երգեր` համադրված հիփ-հոփ և հաուս երաժշտության հետ, դիսկո` ժողգործիքների գեղեցիկ համաձուլմամբ և, իհարկե, համաշխահային ամենասիրված գործերը։ Մի խոսքով` լավագույնը ակտիվ և ուրախ ժամանցի սիրահարների համար` ջերմ, քաղաքային և ընտանեկան վայրում։
Իմաստավորե՜ք Ձեր ժամանցն այնտեղ, որտեղ մի՜շտ սիրով սպասում են Ձեզ...
Տոմսերի արժեքը՝ 4000,5000 և 6000 դրամ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներքևի հարթակի ձախակողմյան հատվածից բեմը տեսանելի չէ։
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։