Ֆրիթլանդ / Fritland
Ֆրիթլանդ
Բելգիական նշանավոր «Poche» թատրոնը Երևանում կներկայացնի «Ֆրիթլանդ» ինտերակտիվ ներկայացումը՝ միգրացիայի թեմայով:
Դերերում՝
Զենել Լաչի և Դընի Լոժոլ
Ներկայացումը ֆրանսերեն՝ հայերեն ենթագրերով
Մայիսի 18, 2024, ժ․ 19:00
Ներկայացմանը կհաջորդի հյուրասիրություն՝ բելգիական ֆրի։
Մուտքն ազատ է:
ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատրոն (Ամիրյան 26)
Ֆրիթլանդը պարզապես ամենահայտնի տապակարանն է Բրյուսելում: Ազգային ժառանգության գոհար, ամենահամեղ ֆրի. «Լավագույնը. Թիվ 1 ըստ Test Achat-ի...».
Ֆրիթլանդը բացվել է 70-ականներին, երբ ամերիկյան երազանքով սնված ալբանացի ներգաղթյալների ընտանիքը վայրէջք կատարեց․․․ Բելգիայում՝ ակնկալելով ավելի լավ կյանք:
Լաչիները գնեցին տարածք՝ Բորսայի հետևում և բացեցին իրենց բիզնեսը անմիջապես այնտեղ՝ օրը 24 ժամ: Վեց երեխաներից յուրաքանչյուրն անցնում է աշխատանքի։ Հոր հսկողության ներքո Զենելը աշխատում էր օրական տասնչորս ժամ՝ ֆրի, կոներ, ֆրիկանդելներ, անդալուզյան սոուս...
Ֆրիթլանդը հաջողում է, և ընտանիքը լավ է ապրում: Փողը, սակայն, Զենելի բանը չէ: Նա սիրում է գրականություն, արվեստ, երազել, պատմություններ պատմել։ Եվ նա գիտի պատմություններ... հետևելով հաճախորդներին, պայքարում է ալբանական ֆրիտլանդի անիծյալ ճակատագրից փախչելու, իր ճանապարհը, իր ազատությունը գտնելու համար...
Ներկայացումն իրականացվում է Հայաստանում Բելգիայի դեսպանատան, Վալոնի-Բրյուսել Ինտերնասիոնալի և Հայաստանում Ֆրանսիական
