Արթուր Գրիգորյան ջազ կվինտետ (հնգյակ)
Արթուր Գրիգորյան ջազ կվինտետ (հնգյակ)
Երևանում է մեր հայրենակից, ջազ սաքսոֆոնահար և ստեղծագործող Արթուր Գրիգորյանը։ Երաժշտական կրթությունը Հայաստանում, ապա ԱՄՆ-ում ստացած, հայաստանյան ճանաչված ART VOICES խմբի հիմնադիր, բազմաթիվ միջազգային հեղինակավոր փառատոնների մասնակից և մրցանակակիր, ով այժմ բնակվում և ստեղծագործում է ԱՄԷ-ում։ Այս համերգին Արթուրը հանդես կգա իր կվինտետով՝ ներկայացնելով իր անդրանիկ «Good In Tension» ալբոմի ծրագիրը։ Նրա երաժշտությունն առանձնանում է ֆանկի և ավանդական ջազի միախառնմամբ, համեմված՝ երբեմն նկատելի հայկական երանգներով։ Կվինտետի կազմում են Հայաստանի առաջատար փայլուն ջազ երաժիշտներ՝ Հայկ Գրիգորյան - շեփոր Կարեն Մամիկոնյան - ստեղնաշարայիններ Էդգար Ավետիսյան - բաս Արման Մնացականյան - հարվածայիններ Համերգի հատուկ հյուրն է՝ երգչուհի Սուսաննա Գրիգորյանը Բաց մի թողեք հնարավորությունը վայելելու բարձրաճաշակ ժամանակակից հեղինակային ջազ երաժշտություն Հուլիսի 18ին, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում:
Տոմսերի արժեքը՝ 3000, 5000 դր․։
Artur Grigoryan Jazz Quintet in Yerevan!
Join us on July 18 at the Architects Union Hall for an unforgettable evening of contemporary jazz. Artur Grigoryan, a renowned saxophonist and founder of the famous ART VOICES band, will present his debut album "Good In Tension" with his quintet. Expect a fusion of funk, traditional jazz, and hints of Armenian melodies.
The quintet features Armenia's top jazz talents:
Hayk Grigoryan - Trumpet
Karen Mamikonyan - Keyboards
Edgar Avetisyan - Bass
Arman Mnatsakanyan - Drums
Special guest: singer Susanna Grigoryan
Don't miss this high-class jazz event!
Tickets: 3000, 5000 AMD.