Միայն սիրո լարը մնաց...
Անցկացրե՛ք ամռան ջերմ երեկոները Վարպետի այգում՝ սիրո, արվեստի և գինու ուղեկցությամբ։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը շարունակում է արդեն սիրված «Միայն սիրո լարը մնաց...» նախագիծը։ Վարպետի գեղեցիկ այգում ներկա գտնվելով այս թատերականացված ընթերցումներին՝ հնարավորություն կունենաք բացահայտելու երկու սիրող սրտերի՝ Ավետիք Իսահակյանի և Շուշանիկ Մատակյանի հանդիպումների, նամակագրության, բաժանման պատմությունը․ այն սիրո մի ամբողջ դրամա է, որ ողջ կյանքի ընթացքում ուղեկցել է բանաստեղծին։ Ներկայացման ողջ ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն։
Այս մեծ ու գեղեցիկ սիրո պատմությունը կրկին կբեմադրվի հուլիսի 5-ին՝ ժամը 19։30-ին։
Տոմսի արժեքը` 5000 դրամ (ներառում է շրջայց թանգարանում և գինու հյուրասիրություն)։
Կազմակերպիչ՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան ՊՈԱԿ