Ռոմեո և Ջուլիետ
Բեմադրող Ռեժիսոր՝ Աիդա Սիմոն
Հեղինակ՝ Ուիլյամ Շեքսպիր
«ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ» շեքսպիրյան ամենահայտնի գլուխգործոցը՝ Աիդա Սիմոնի
հետաքրքիր բեմադրությամբ փակ տանիքում:
«Սերը մի ծուխ է, որը բարձրանում է հառաչանքների գոլորշիներից: Երբ նա
անբիծ է` հուր է շողշողան սիրահարների աչքերի միջին, իսկ երբ սրտաբեկ է`
մի ծով է լցված սիրահարների արտասուքներով:»
Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը կախված չէ ժամանակից կամ վայրից։ Այժմ
այն իր տեղը գտել է նաև տանիքում, քանզի տանիքը հենց սիրահարներինն է։
Ներկայացումն իրական, հավատարիմ և հավերժական սիրո, նվիրված
բարեկամության, կատաղի թշնամանքի և անխուսափելի հաշտեցման մասին է: Բայց
այնուամենայնիվ այն մարդու ընտրության մասին է։ Այն մասին, թե ինչ
քայլերի կարող են դիմել սիրատենչ սրտերը։
Դերերում՝
Շուշաննա Շահինյան
Կարեն Ոսկանյան
Աբել Վարդանյան
Հարություն Հարությունյան
Արսեն Չաչոյան
Արմեն Մարգարյան
Սաթենիկ Հազարյան
Լիզա Ենգիբարյան
Հարություն Մելիք-Բեկյան
Ներկայացումից առաջ սպասվում է թեմատիկ համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն։
Հասցե՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա)
Տոմսերի արժեքը՝ 6000-8000 դրամ
Կազմակերպիչ՝ Թատրոն տանիքում
