Բարկանու՞մ ես
Պրեմիերա
«Բարկանու՞մ ես» ներկայացումը ողջ ընտանիքի համար է: Ամեն տարիքի հանդիսատես կգտնի իրեն հետաքրքրողն ու զվարճալին:
Ներկայացումը 2 գործողությամբ է: Առաջին գործողությունը Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթն է, երկրորդը՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի»: Մեկ ներկայացման մեջ երկու հեքիաթ, որոնց միավորում է թեման՝ ԲԱՐԿԱՆԱԼԸ:
Բարկանալ, թե՞ չբարկանալ- այս է խնդիրը: Չ՞է որ բարկացողը շատ բան է կորցնելու...
Տևողությունը՝ 50ր + 35ր = 1 ժամ 25ր
Հովհաննես Թումանյան
ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ
Ամեն նոր ծառայի առաջ Տերը պայման է դնում, թե՝ կծառայես մինչև կկվի ձեն ածելը, բայց եթե այդ ընթացքում դու բարկանաս, 1000 մանեթ տուգանք տաս, թե ես բարկանամ, ես տամ:
Հետո, համբերությունից հանելով խեղճ ծառաներին, հասցնում է բարկության և հարստություն դիզում:
Ու էդպես շարունակ... մինչև գալիս է էն ծառան, ով գիտի ինչպես սրա հախից գալ:
Դե հիմա տեսնենք՝ ով կբարկանա...
Հանս Քրիստիան Անդերսեն
ԾԵՐՈՒԿՆ ԻՐ ԳՈՐԾԸ ԳԻՏԻ
Ծերուկն իրենց ապրուստի միակ միջոցը՝ ձին, տանում է շուկա ու անմիտ փոխանակում անում` առաջնորդվելով ոչ թե շահույթով, այլ իր պառավին ուրախացնելու երազանքով։ Այս անմիտ փոխանակման ականատեսները գրազ են գալիս` համոզված, որ պառավը սարսափելի կբարկանա, նույնիսկ կքոթակի ծերուկին, իսկ եթե այդպես չեղավ, կտան մի պարկ ոսկի։
Իսկ ծերուկը վստահ է, որ կինը կհամբուրի և կասի՝ ինչ էլ ծերուկս անի, ամեն ինչ ճիշտ է:
Եվ ահա տանը ծերուկին անհամբեր սպասող անտեղյակ պառավի ձեռքերում է իրենց ճակատագիրը՝ կբարկանա՞ արդյոք, թե՝ ոչ...
Տոմսերի արժեքը 2500,3000,3500 դրամ: