Theater
Պատրանքներ
«Պատրանքներ»
Հեղինակ` Իվան Վիռիպաև
Սեպտեմբերի 25-ին, ժամը 20:00:
Ներկայացումը տեղի կունենա Երևանի ամենահին շենքերից մեկի հնագույն և հյուրընկալ հյուրասենյակում` որտեղ հանդիսատեսը և դերասանները կհավաքվեն նույն սեղանի շուրջ` ստեղծելով անմիջական և մտերմիկ մթնոլորտ:
Ընթացքում դերասանները ձեզ թեյ կհյուրասիրեն և կպատմեն զավեշտալի իրադարձություններով լի գեղեցիկ սիրո մասին։
«Պատրանքներ» ներկայացումը կառուցված է փոքր-փոքր, իրարամերժ մենախոսություններով, որտեղ հերոսները խոսում են ուղղակիորեն հանդիսատեսի հետ,անդրադառնում անցյալին, կիսվում գաղտնիքներով և պնդումներով ,որոնք խարխլում են մեր պատկերացումները նրանց կյանքի մասին :
Թատրոնի տարածքում գործում է նաև Bar ,որտեղ կարող եք վայելել ձեր սիրելի կոկտեյլները և գինու տեսականին։
16 October, Wednesday
20:00
29 October, Tuesday
20:00