Ապարանի երգեր Թամար տատի հետ
Սիրելի՜ ընկերներ,
սիրով հրավիրում ենք բոլորիդ հայկական ազգային երգերի հերթական բաց դասին։
Այս անգամ երգելու ենք ժողովրդական երգերի գիտակ, քայլող գանձարան, երգասաց Թամար տատի հետ միասին։
Ծնունդով ապարանցի Թամարա Հակոբյանը վանեցի Կոմիտասի ու մշեցի Հասմիկի աղջիկն է: Ջրի պես զուլալ ձայնով Թամար տատը եղել է Ապարանում շատ հայտնի «Մասունք» և «Կանթեղ» համույթների մեներգչուհին, ներկայումս էլ տատիկի քաղցր ձայնն ու ներկայությունը վայելել կարող ենք «Տոնացույց» ժողովրդական թատրոնում։
Տարբեր բանահավաքներ Թամար տատից գրառել են ժողովրդական մի շարք երգեր։ Մեր այս հանդիպման ժամանակ յուրահատուկ հնարավորություն է ստեղծվելու ժողովրդական երգեր սովորել այդ երգերը կրող մարդուց։
Այսպես, հանդիպում ենք՝
հոկտեմբերի 18-ին՝
ժամը 19։00-ին,
«Բարձունք»-ում (Արմեն Տիգրանյան փող., 23 շենք)։
