Հրաշագործ Օլիվիան
Դերակատարներ՝ Ցողիկ Մարտիրոսյան , Սաթենիկ Հազարյան, Միլենա Ավանեսյան, Ռուդիկ Մարտիրոսյան, Անդրանիկ Անտոնյան, Լիզա Ենգիբարյան
«Հրաշագործ Օլիվիան» | ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ
Ամանորյա մանկական ներկայացում
Հրաշագործների աշխարհում ամեն տարի անցկացվում է մեծ մրցույթ՝
«Տարվա լավագույն հրաշագործ», որտեղ մասնակցում են աշխարհի ամենատաղանդավոր կախարդները։
Իսկ այս տարի թեկնածուների ցուցակում հայտնվել է…
փոքրիկ Օլիվիան։
Բայց կա մեկ խնդիր.
մրցույթին մասնակցելու համար պետք է տիրապետել հարյուրավոր կախարդանքների,
պահպանել Հրաշագործների օրենքները
և ապրել իսկական կախարդի պես։
Մինչդեռ Օլիվիայի ծնողները վաղուց հեռացել են կախարդների աշխարհից։
Նրանք սիրում են մարդկային կյանքը՝
պատրաստվում են Ամանորին,
զարդարում են տունը,
խենթ հույզերով պատմում են իրենց մանկության երջանիկ հիշողությունները։
Իսկ ամենակարևորը՝ չեն հավատում, որ Ամանորը կարելի է չնշել։
Փոքրիկ Օլիվիան՝
կիսով չափ մարդ, կիսով չափ կախարդ,
փորձում է ընտրել՝ լինել լավագույն հրաշագործ,
թե՞ լինել պարզապես… բարի։
Եվ հենց այս ընտրության պահին նա հասկանում է մի բան․
հրաշքներն իրականանում են այնտեղ, որտեղ կա սեր, համարձակություն ու ազնվություն։
«Հրաշագործ Օլիվիան»՝
սիրո, ընտանեկան տոնի, բարիության և համարձակ ընտրության ներկայացում։
Երբեմն ամենամեծ հրաշքը այն է, երբ սիրտը հիշում է՝ ինչպիսին էր փոքր ժամանակ։
Լրացուցիչ Ամանորյա Հրաշքներ
Հյուր է գալու Ձմեռ պապիկը,
իսկ փոքրիկները կարող են իրենց նամակը փոխանցել հենց նրան։
Հյուրասիրություն՝ Apache քաղցրավենիքի անկյուն՝ երեխաների համար։
Թեյի և սուրճի հյուրասիրություն՝ մեծահասակների համար։
Մինչ ներկայացումը կունենանք ուրախ Ամանորյա երգերի համերգային ծրագիր,
իսկ դրանից հետո կբացվի Հրաշագործների կախարդական բեմը։
Տեղը՝ Հալաբյան 22/5, Թատրոն Տանիքում
Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը՝ անվճար (մեծահասակի հետ):
Ներկայացումը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար։
Կազմակերպիչ՝ Թատրոն տանիքում
