Yerevan - Paris - New York / Love unites at Livingston
"Հունիսի 16-ին Լիվինգսթոնում սպասվում է տպավորիչ երաժշտական ճանապարհորդություն սիրո և հույզերի քաղաքներ՝ Երևան, Փարիզ և Նյու Յորք։
Երվանդ Երզնկյանի ղեկավարմամբ Լիվինգսթոն բենդը կկատարի երեք քաղաքների դասական և ամենասիրելի հիթերը՝ փոխանցելով յուրահատուկ տրամադրությունն ու ժամանակի շունչը։
Երեկոյի ընթացքում կհնչեն՝ երևանյան մեղեդիները՝ «Մեղեդի», «Զբոսանք Երևանով», Փարիզի ռոմանտիկ շանսոնը՝ ""She"", ""Padam, Padam"" և Նյու Յորքի ջազային էներգետիկան՝ ""New York"", ""Fragile"" և այլ սիրված կատարումներ։
Երեկոն կուղեկցվի բարձրաճաշակ կատարումներով, բարձր խոհանոցի ուտեստներով և բարձրակարգ սպասարկմամբ՝ ստեղծելով հիշարժան և նրբաճաշակ փորձառություն։
Երեկոյի սկիզբը՝ 20:00
Դրես կոդ՝ դասական, կոկտեյլային
Հյուրերի նվազագույն թիվը՝ 2
Մուտքավճարը 1 անձի համար՝ 10000 դրամ
Հասցե՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1
* Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Երվանդ Երզնկյանի ղեկավարած Լիվինգսթոն ջազ նվագախումբը և սիրված մեներգիչներ։
** Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված կատարումներից որոշները կարող են չհնչել՝ կախված երեկոյի ընթացքում ելույթ ունեցող մեներգիչներից։"
Կազմակերպիչ՝ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ
