Բիբլիոթերապիայի երեկո / Արմեն Մարգարյան
«Բիբլիոթերապևտիկ ընթերցանության երեկո»
Կարդում է՝ Արմեն Մարգարյանը
Նախագծի հեղինակ՝ Գայանե Խաչատրյան
Մարտի 5-ին, ժամը 20։00-ին
Հասցե՝ «Էպիգրաֆ» գրախանութ, Մաշտոց 43
Մուտքավճարը՝ 10․000 դրամ
Տեղերը սահմանափակ են
Գրականության և հոգեբանության մեկտեղումն անվանում են բիբլիոթերապիա։ Ընթերցանությունը հանդիսանում է ինքնախնամքի հիանալի տարբերակ, որի ժամանակ ընտրված տեքստը միջոցներ է տրամադրում սեփական ապրումները գիտակցելու համար։
Երեկոյի ժամանակ դերասան՝ Արմեն Մարգարյանի ընթերցանությամբ կլսեք ՝ Թ․Էլիոթի, Ի Բրոդսկու, Է․Է․Քամինգսի, Ռ․Բրոթիգանի, Ա․Գիբսոնի, Թ․Չեփմընի, Պ․Սալինասի բանաստեղծությունները։
Երեկոն լինելու է թերապևտիկ, ինչն նշանակում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա պոեզիա վայելելուց զատ իրականացնել արտթերապիա։
Մինչ ընթերցանության երեկոն կլինի թեյի և սուրճի անվճար հյուրասիրություն, մասնակիցներին կառաջարկվի փորձել «Կանտատա» թեյ և սուրճի հանգստացնող տեսականուց։
