Վոկալ Երաժշտության Երեկո
Վոկալ Երաժշտության Երեկո
Մայիսի 30-ին, ժամը 19։00-ին սիրով սպասում ենք ձեզ:
Անկրկնելի վոկալ երաժշտության երեկո է սպասվում Արամ Խաչատրյանի
տուն-թանգարանի գեղեցիկ և հյուրընկալ համերգասրահում, որտեղ հայ
հոգևոր և աշխարհիկ երգերով հանդես կգա Մայիլյան Վոկալ Եռյակը՝
ՀՀ վաստակավոր արտիստ
Աննա Մայիլյանը (գեղ. ղեկավար),
Լուիզա Երեմյանը,
Անահիտ Գաբրիելյանը։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև շնորհալի երաժիշտ` Էլեն
Կիրակոսյանը (դաշնամուր)։
Մայիլյան Վոկալ Եռյակ-ը հիմնադրվել է 2009 թ-ին՝ Աննա Մայիլյանի
կողմից։
2013 թ-ին Եռյակը արժանացել է Ազգային Երաժշտական
Մրցանակաբաշխության մրցանակի որպես տարվա լավագույն ազգային
ձայներիզ ունեցող համույթ: Համերգներով մասնակցել է ինչպես հայրենի
տարբեր բեմերում, այնպես էլ արտերկրում ՝ Իրան, Ռուսաստան,
Ֆրանսիա, Ռումինիա, ԱՄՆ։ Եռյակի երգացանկոում տեղ են գտնում ոչ
միայն հայ ազգային և հոգևոր երգեր, նաև հայ կոմպոզիտորների
ստեղծագործություններ՝ գրված երեք ձայնի համար։
Հանդիսատեսը երեկոյի ընթացքում կունենա եզակի հնարավորություն
ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը։
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ
Concert of Vocal Music
On May 30 at 7PM an unforgettable vocal music concert awaits you in the
beautiful concert hall of Aram Khachaturian House-Museum!
Armenian sacred and secular music will be performed by Mayilyan Vocal
Trio:
Honored Artist of Armenia- Anna Mayilyan (artistic director)
Luiza Yeremyan
Anahit Gabrielyan.
Young, talented musician Elen Kirakosyan /piano/ will also perform during the
concert.
Mayilyan Vocal Trio was founded in 2009 by Anna Mayilian. In 2013, the Trio
received the National Music Award for the Best National Album of the year.
Throughout the years, the Trio held concerts both Armenia and abroad: Iran,
Russia, France, Romania and the USA. The Trio’s repertoire includes not only
Armenian national and spiritual songs, but also works by Armenian
composers written for trios.
During the intermission you will have a great opportunity to get acquainted
with the exhibition of the House-Museum!
Ticket price – 3000 AMD