Theater
Անբան Հուռին
«Անբան Հուռին»
Ըստ Հ. Թումանյանի համանուն հեքիաթի
4+
Մանկական ստվերային ներկայացում
Հեքիաթը պատմում է մի շատ ծույլ աղջկա ու նրա մոր մասին, ով կարողանում է իր խորամանկությամբ հարթել աղջկա բոլոր խնդիրները:
Ամբողջական ծրագիրն իր մեջ ներառում է՝
Ստվերային թատրոնի համառոտ պատմություն
Ստվերային ներկայացում
Խաղ
Ստվերախաղքի տիկնիկների պատրաստում և փորձարկում
Վարպետաց դասի ընթացքում պատրաստված գունավոր տիկնիկները
երեխաները տանում են իրենց հետ։
Բեմականացումը՝ Արև Հայրապետյան
Տիկնիկավարներ՝ Հայրապետ Հակոբյան, Վարդգես Ղազարյան, Արև
Հայրապետյան
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ։
Կազմակերպիչ՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն ՀՈԱԿ․
