Concert
Yerevan Jazz Quartet
YEREVAN JAZZ QUARTET
Սիրով հրավիրում ենք Ձեզ Sonny Rollins-ի երաժշտությանը նվիրված բացառիկ համերգին, որը կներկայացնի Երևան Ջազ Քառյակը:
Sonny Rollins-ը ամերիկացի լեգենդար թենոր սաքսոֆոնահար է, որի անունը կապված է բեբոփ և հարդ բոփ ջազի լավագույն ավանդույթների հետ։ Նրա ստեղծագործությունները առանձնանում են վիրտուոզ իմպրովիզացիայով, ռիթմիկ ազատությամբ և մաքուր արտահայտչականությամբ։
Այս երեկոն կլցվի Rollins-ի հեղինակային գործերով՝ վերապրած նոր էներգիայով և ժամանակակից մեկնաբանությամբ։
Տոմսերի արժեքը 4000-6000 դրամ