Theater
«Մայլից մայլա»
ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՄԱՅԼԻՑ ՄԱՅԼԱ»
Զավեշտախաղ 1 գործողությամբ
Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Դերերում
Սամվել Առաքելյան
Հովհաննես Հովհաննիսյան
Վարագ Գևորգյան
Հովհաննես Սարգսյան
Դավիթ Մարդոյան
Ներկայացումը ստեղծված է ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» գրքի հիման վրա։
Վերցված են 5 պատումներ, 5 հայտնի անձանց մասին, որոնց միջոցով Լենինականի ու Գյումրու ուրախ-տխուր էջերն են ներկայացվում…
Գյումրու կոլորիտը, նիստուկացը, հետաքրքիր դեպքերը, հետաքրքիր անձինք մեկտեղվելով, մի մայլից մյուսն անցնելով, վեր են բարձրացնում Գյումրի անունը, և այն անկոտրում ոգին, որն ունի իսկական գյումրեցին։
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ։